01/06/2016 11:21
Մամեդյարովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ հարցով բարձր մակարդակով հունիսին հերթական հանդիպման նախապատրաստումը
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը քննարկել է ԼՂ կարգավորման հարցով բարձր մակարդակով հերթական հանդիպման նախապատրաստումը հունիսին, РИА Новости գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմետ Գաջիևը:
«Հանդիպմանը քննարկվել են Վիեննայի արդյուքնները հունիսին հերթական բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման համար, որը նպատակ ունի ամենակարճ ժամկետներում լուծում գտնել ղարաբաղյան հակարմարտությանը», - ասել է Հ.Գաջիևը:
Մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունը, թե իբր հունիսին Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարարների հանդիպում է սպասվում, Հ.Գաջիևն ասել է, որ նման հանդիպման նախաձեռնություն չի եղել և այն ընդհարապես ծրագրված չէ: