02/06/2016 09:24
ՕԵԿ-ը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու է Շարմազանովի սանիկի թեկնածությունը
«Հայկական Ժամանակի» տեղեկություններով «Հայկական վերածնունդը» կամ նախկին ՕԵԿ-ը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու կարող է առաջադրել իր ավագանու անդամ, կուսակցության Վանաձորի կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանին:
ՀՎ-ից Էդգար Առաքելյանը թերթի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ իրենք կմասնակցեն այդ ընտրություններին, բայց հավելել է, որ ցուցակի հարցով դեռ վերջնական որոշում չեն կայացրել:
«Ի դեպ, Վանաձորում հայտնի Ա. Փելեշյանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի սանիկն է, նաև հայտնի ռեժիսոր, վավերագրող, սցենարիստ Արտավազդ Փելեշյանի բարեկամն է, բայց Վանաձորում ունի կիսաքրեական համբավ, ունի նաև երթուղայինի գծեր»,-հավելել է թերթը: