02/06/2016 09:43
Գեղարքունիքի երիտասարդ փոխմարզպետը երկու տարում հասցրել է սեփական գազալցակայան ու բենզալցակայան ունենալ
Գեղարքունիքի երիտասարդ փոխմարզպետ Կարեն Հակոբյանի սրընթաց առաջխաղացումը քննարկում են ոչ միայն մարզի շարքային բնակիչները, այլև` վերադասները։
Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի օգնականի պաշտոնից 2014-ին փոխմարզպետ դարձած Հակոբյանը երկու տարվա ընթացքում հասցրել է սեփական գազալցակայանն ու բենզալցակայանն ունենալ, իսկ մարզի Լանջաղբյուրի գյուղապետի հետ առաջիկայում պատրաստվում է ավազ արդյունահանել Լանջաղբյուր գյուղի վարչական տարածքից:
Հակոբյանը նաև Գեղարքունիքի ՀՀԿ երիտասարդական տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է. գրել է «Հրապարակը»: