02/06/2016 11:59
«Океан Ельзи»-ի երևանյան համերգն ու հայ հանդիսատեսի շարունակաբար «բիսերը». Լուսանկարներ
Հունիսի 1-ին Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ուկրաինական Океан Ельзи / Okean Elzy-ի ռոք խմբի համերգը:
Համերգի ընթացքում հնչեցին «Океан Ельзи»-ի հայտնի հիթերը, նաև՝ երգեր նրանց նոր ձայնասկավառակից:
Նշենք, որ խմբի երևանյան համերգը կազմակերպել էր «Mezzo Producտion»-ը՝ իր 5-ամյակի առթիվ:
Շուրջ երկու ժամ տևած համերգը, թվում է թե, կարող էր շարունակվել ողջ գիշեր, քանի որ հայ հանդիսատեսը «բիսերով» շարունակաբար պահանջում էր կրկին խմբին բեմ վերադառնալ և երգել հինունոր երգերը:
Նշենք, որ այս տարի հայտարարված է «Океан Ельзи»-ի համաշխարհային տուրը: Океан Ельзи-ն ուկրաինական ռոք խումբ է, ստեղծվել է 1994-ին Սվյատոսլավ Վակարչուկի կողմից, ով և խմբի մեներգիչն է:
Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի: