02/06/2016 14:01
Շավարշ Քոչարյան, Դժվարանում եմ ասել՝ նախագահների հանդիպում կկայանա, թե՝ ոչ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպմանը հիմք դրվեց կարևոր գործընթացի, այն է՝ մինչև չդադարեցվի կրակը սահմանում և վստահության միջոցներ չլինեն, նախագահների հանդիպումը չի կայանա, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Այս պահին դժվարանում եմ ասել այդ հանդիպումը կկայանա, թե՝ ոչ: Եթե կայանա, ապա այդ հանդիպումը պետք է դիտարկել միայն այդ համատեքստում», - ասաց նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Շ.Քոչարյանն ընդգծեց, որ տվյալ պահին արդեն որոշակի առաջարկություններ են եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ:
«Դա կարևոր է, սակայն դեռևս բավարար չէ, որպեսզի վստահության մեխանիզմները մեծացվեն: Անհրաժեշտ են այլ միջոցներ, որոնք հետագայում պետք կգան բանակցություններում, իսկ հանդիպման մասին խոսելը դեռ վաղ է», - ասաց նա:
Շ.Քոչարյանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանների մեծ տարածքներ:
«Ուշ թե շուտ, այդ տարածքները վերադարձվելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը», - նշեց նա: