02/06/2016 11:11
ԵՄ-ում դրական են գնահատում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման որոշումը
Եվրոպական միությունը ողջունում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպման համար ձեռք բերված պայմանավորվածությունը, ասել է Բաքվում ԵՄ պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը:
«Վիեննայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև եղած հանդիպումը և ձեռք բերված պայմանավորվածությունը հերթական հանդիպման վերաբերյալ, շատ դրական փաստ է», - ասել է Մ.Մարդը լրագրողների հետ զրույցում:
Նա նաև դրական է գնահատել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքն այդ ուղղությամբ: