03/06/2016 09:44
Լիսկան հիվանդանոց է տեղափոխվել. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի ունեցած տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երեկ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Աստղիկ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակը հրաժարվել է լուրը հաստատել՝ ընդգծելով, թե չի կարող ճշտել։
Այդ զանգից ժամեր անց, հավանաբար հասկանալով, որ լուրը տարածվում է, տեղեկատվություն հաղորդվեց, որ Սուրիկ Խաչատրյանը մրսածության պատճառով դիմել է հիվանդանոց։ Հիվանդանոցից հայտնել էին, որ Սուրիկ Խաչատրյանը օրը կանցկացնի այնտեղ։
Հիշեցնենք, որ նախորդ տարի նա սրտի վիրահատության էր ենթարկվել։