03/06/2016 09:35
Գազի գինը, հնարավոր է, 5-7 դրամով նվազի. «Իրատես»
«Իրատես»-ի տեղեկություններով՝ մինչև տարեվերջ գազի սակագինը կարող է նվազել ևս 5-7 դրամով:
Ըստ թերթի, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն օրերս ՀԾԿՀ-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում չի բացառել սակագնի նվազման հնարավորությունը:
«Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ի որոշմամբ բնակչության համար սակագինը կնվազի 9,3 դրամով: Ասել, որ սա խոշոր նվազեցում է, չափազանցություն կլինի, այդուհանդերձ, ինչ-որ չափով կթեթևացնի սպառողների հոգսը», - նշել է թերթը: