03/06/2016 20:11
Ամենամիայնակ շունը դառնալու է Հոլիվուդյան աստղ
Մեծ Բրիտանիայի ամենամիայնակ շունը «Տրանսֆորմերներ-5» ֆիլմում դեր է ստացել: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է ֆիլմի ռեժիսոր Մայքլ Բեյը:
Ֆրեյան՝ 6-ամյա Սթաֆֆորդշիրյան բուլտերիեր է: Լիվերփուլի Freshfields Animal Rescue ապաստանում հայտնվել էր, երբ 6 ամսական էր: Շնից 6 տարում 18 հազար անգամ հրաժարվել են:
Կենդանուն անդրադարձել են ԶԼՄ-ները և պատմությունը Բեյին շատ է հուզել:
Հինգերորդ «Տրանսֆորմերը» վարձույթում կհայտնվի 2017 թվականի ամռանը: