04/06/2016 12:11
Lufthansa ավիաընկերությունը երբեք հետաքրքրված չի եղել Հայաստանում գործունեություն ծավալել
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը հերքել է տարածված լուրերը, թե ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը շուտով հրաժարական է ներկայացնելու Lufthansa գերմանական ավիաընկերությունից՝ հայկական շուկա մուտք գործելու համար իբր կաշարք պահանջելու համար:
Ըստ մամուլում տարածված տեղեկության, Ա.Մովսեսյանը կաշառք է պահանջել ավիաընկերությանը Հայաստանի օդային տարածքում լիցենզիա տալու համար:
«Մամուլում եղած տեղեկությունը աբսուրդ է և չի համապատասխանում իրականությանը: Բավական է ասել, որ վարչությունը լիցենզիաներ չի տրամադրում», - Aysor.am-ի թղթակցին ասաց Ռուբեն Գրդզելյանը:
Aysor.am-ի տեղեկություններով, Lufthansa գերմանական խոշորագույն ավիաընկերությունը երբեք չի դիմել Հայաստանի ավիացիոն իշխանություններին հայկական շուկա մուտք գործելու համար:
«Այդ ընկերությունը հետաքրքրված չէ Հայաստանում գործունեություն ծավալել», - Aysor.am-ի թղթակցին ասաց Lufthansa ավիաընկերության հետ ավելի վաղ բանակցություններ վարած խմբի անդամներից մեկը: