07/06/2016 09:31
Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ
Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հրաձգային զինատեսակներից, որոնք կրել են անկանոն բնույթ:
ՊԲ առաջապահ զորամասերը չեն պատասխանել հակառակորդի սադրիչ քայլերին ևշարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: