07/06/2016 14:10
Ալիկ Արզումանյանը պահանջում է պատժել Հայկ Խանումյանին ծեծի ենթարկողներին
ԱԺ պատգամավոր Ալիկ Արզումանյանը դատապարտել է ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստը: Պատգամավորի համար անընդունելի են նման երևույթները, որոնք «ստվեր են գցում ժողովրդավարության վրա»:
«Շատ դատապարտելի է, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն, որ բոլոր մեղավորները պատժվեն, դա հարիր չէ ժողովրդավարական պետությանը, այնպես որ սպասենք իրավապահ մարմիների աշխատանքին», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ա.Արզումանյանը շեշտեց, որ ինչպես մյուս ժողովրդավար պետություններում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում գործում է ընդդիմություն, որը նաև ներկայացված է Ազգային ժողովում: «Դա Ղարաբաղի ներքին գործերն են՝ ընդդիմությունը ինչպես կձևավորվի, ինչ կարվի», - ասաց նա: