07/06/2016 17:01
Անգելա Մերկել. Գերմանիան աջակցելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, աջակցելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ խնդրի վերաբերյալ համագործակցելով այդ թվում նաև Ռուսաստանի հետ, այսօր ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ընդհանուր առմամբ Ռուսաստանը ևս Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ ունենալու է վճռորոշ դերակատարում», - ասել է կանցլերը:
Նա նշել է, որ Գերմանիան «օգտագործելու է իր կապերը» ռուսական, ամերիկյան ու ֆրանսիական կառավարությունների հետ:
«Գերմանիան ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունն ու ցանկանում է այս հակամարտության խաղաղ կարգավորում», - ասել է Անգելա Մերկելը: