07/06/2016 16:46
Ստամբուլի Պատրիարքարանի այգում կանգնեցվել է Կոմիտաս վարդապետի արձանը
Հունիսի 4-ին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքարանի այգում տեղադրվել է Կոմիտաս Վարդապետի արձանը, որը քանդակել է պոլսահայ հայտնի արվեստագետ Էրոլ Սարաֆյանը: Պատվանդանի մարմարը նվիրաբերել է Եթքին Պերպերօղլին, ձևավորումն ու տեղադրումն էլ կատարել է Վազգեն Պարընը։
Նշենք, որ գեղանկարիչ և քանդակագործ Էրոլ Սարաֆյանը, մի քանի ամիս աշխատելով երաժիշտ-վարդապետի քանդակի վրա, այն հանձնել էր Պատրիարքարանի տնօրինմանը:
Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից վճռվել է՝ արժեքավոր աշխատանքը տեղադրել Պատրիարքարանի պարտեզի մեջ: