08/06/2016 10:04
Ինչ-որ մարդկանց տհաս ուղեղներում դեռ «ծխում է» այն միտքը, որ հարցերը հնարավոր է լուծել ծեծի միջոցով. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. « Հայաստանում և Արցախում քաղաքական գործունեությամբ զբաղվելն այնքան էլ հեշտ չէ: Գոյություն ունի «ուժային համակարգ», որը 90-ականների կեսերին ստեղծվել է զինվորականների, դաշտային հրամանատարների, այդ թվում Սամվել Բաբայանի կողմից, և, ըստ որի, ցանկացած «հեղինակություն», թաղի տղա, «ֆիդայի», «օրգանի աշխատող», երկրապահ կամ թիկնապահ կարող էր անպատիժ ծեծուջարդի ենթարկել ցանկացած մարդու, որն իրեն կամ առավել ևս՝ իր «շեֆին» թարս կնայեր: Դե, բնականաբար, այդ համակարգն օգտագործվում էր նաև քաղաքական նպատակներով:
Ասել, որ այդ տեսակի մարդիկ այսօր գործում են նույն լկտիությամբ, կարծում եմ՝ չափազանցություն կլիներ՝ դեպքերն ակնհայտորեն քչացել են: Բայց եբեմն ի հայտ են գալիս, այսպես ասած, «ռեցիդիվներ»: Այսինքն՝ ինչ-որ մարդկանց տհաս ուղեղներում դեռ «ծխում է» այն միտքը, որ որևէ հարց հնարավոր է լուծել ծեծի միջոցով: Ամենակարճ ճանապարհն այդ մարդկանց դատելն է»: