08/06/2016 09:40
Գագիկ Արզումանյանին վարչապետի խորհրդական նշանակելու համար բարեխոսել է Խաչատուր Սուքիասյանը
Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է վարչապետի խորհրդական Ռազմիկ Մարկոսյանը։ Նրա ազատման պատճառը, «Հրապարակի» տեղեկություններով, այն է, որ գործառութային բաշխումներ են արվել, իսկ նա չի տեղավորվել նոր սխեմաների մեջ։
Մարկոսյանը, հիշեցնենք, սովետական շրջանի քաղբանտարկյալ է, ԱՄԿ անդամ։
Այդ պաշտոնին նշանակվել է Գագիկ Արզումանյանը, որը նախկինում ֆինանսների և էկոնոմիկաի փոխնախարար է եղել, տևական ժամանակ «Վալլեքս» խմբի ընկերությունների տնօրենն էր, ապա ֆինանսական քաղաքականության հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարական տվեց և մնաց որպես Մեջլումյանի խորհրդական։
Այս նշանակման հարցում, թերթի տեղեկություններով, դերակատարում է ունեցել հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Կառավարությունից չեն բացառել, որ առաջիկայում կադրային փոփոխությունները կշարունակվեն։