08/06/2016 09:34
Հայկ Խանումյանն արձագանքել է Սամվել Բաբայանին
ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի կարծիքով՝ իրեն ծեծի են ենթարկել քաղաքական դրդապատճառով: Նա նշել է, որ յոթ հոգու դեմքով է ճանաչում, անձամբ չի ճանաչում:
«Ժամանակի» դիտարկմանը, թե նախօրեին Սամվել Բաբայանը նշել էր. «Ղալաթ է արել Հայկ Խանումյանը, որ իմ թեկնածությունն է առաջադրել ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնում», Խանումյանն ասել է. «Պարոն Բաբայանի ասածով չէր, որ մենք առաջադրում էինք նրան պաշտպանության նախարարի պաշտոնում, դա հասարակության, մեր ընտրողների պահանջն էր, որը մենք ձևակերպել և ներկայացրել ենք»: