08/06/2016 13:08
Արմեն Գևորգյանը կոչ է արել ՀԱՊԿ երկրներին միասնական լինել համատեղ նպատակներն իրականացնելու հարցում
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը հայտարարել է, որ Ռուսաստանը կարևոր դեր ունի Ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության հաստատման մեջ՝ հատկապես ապրիլին տեղի ունեցած մարտերից հետո:
«Այսօրվա նիստն անցնում է Հայասանի ու տարածաշրջանի համար ոչ հեշտ ժամանակաշրջանում: Ապրիլին Ղարաբաղի ժողովուրդը բախվեց Ադրբեջանի կողմից իրականացված ուղղակի ագրեսիային, ինչը վտանգ դարձավ կովկասյան տարածաշրջանում կայունության ու անվտանգության համար: Հայաստանը, որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, չէր կարող անտարբեր մնալ: Իրավիճակը հաջողվեց վերահսկողության տակ վերցնել: Կարևոր դեր խաղաց Ռուսաստանը, որին Ադրբեջանը դիմեց հրադադարի վերականգնման խնդրանքով»,- ասաց Ա. Գևորգյանը՝ ՀԱՊԿ Ազգային անվտանգության քարտուղարների նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ այս իրադարձությունները տեղի են ունեցել ՀԱՊԿ-ի կովկասյան հատվածում և «ըստ այդմ, կարծում ենք, որ հետաքրքրում են ՀԱՊԿ մեր բոլոր գործընկերներին, ինչպես որ մեզ հետաքրքրում են կենտրոնական Ասիայում կամ մեր վերահսկողության այլ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները»:
«Մեր երկրների հասարակություններրը ակնկալում են տեսնել միասնականություն՝ խնդիրները լուծելու ու միասնակա նպատակներին հասնելու համար: Գործնականում սա կարող ենք իրականացվել մեր միասնական կամ անհատական ջանքերով՝ սանձելով ՀԱՊԿ անդամ երկրների հետ հարևան պետությունների ագրեսիան»,- ամփոփել է Արմեն Գևորգյանը: