08/06/2016 17:40
Առատ անձրևից առաջացած ջրհեղեղի հետևանքով երկու ժամկետային զինվոր է մահացել
Բնական աղետի հետևանքով երկու ժամկետային զինծառայող է մահացել, տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Այս գիշեր ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վ.Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Ա.Գազարյանի դին՝ ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: