08/06/2016 14:10
Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելը խուլիգանություն է. ԱԺ նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստում քաղաքական ենթատեքստ չի տեսնում, ավելին՝ դա խուլիգանություն է համարում:
«Ինչ կապ ունի, եթե անձը քաղաքական է, չի՞ կարող լինել խուլիգանություն: Ես այդպես եմ մտածում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Գ. Սահակյանը շեշտեց, որ դա Ղարաբաղի խնդիրն է, և նման հարցերը Ղարաբաղի ներսում պետք է լուծվեն:
«Ղարաբաղը ինքը պետք է կարողանա իր հարցերը լուծել»,- ասաց նա: