08/06/2016 14:25
Դմիտրի Շեպելևն առանց աշխատանքի է մնացել
Ռուսական «Առաջին ալիքի» ղեկավարությունը հաղորդավար Դմիտրի Շեպելևին աշխատանքից ազատելու մասին որոշում է ընդունել, քանի որ «ДОстояние РЕспублики» նախագիծը փակվել է, հայտնում է VladTime.ru-ն:
Որոշ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ օրեր առաջ Դմիտրի Շեպելևն ու «ВИА Гра» խմբի նախկին մենակատար Նադեժդա Գրանովսկայան եղել են Կիևում: Որոշ պարբերականներ վստահ են, որ հայտնություններին աշխատանք են առաջարկել «Суперинтуиция» ծրագրում: Սակայն Գրանովսկայան նշել է, որ նրանք միայն եղել են թողարկման մասնակիցներ: