09/06/2016 16:03
ԼՂ հակամարտության կարգավորման հարցով գագաթաժողով է նախապատրաստվում Սանկ Պետերբուրգում
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպում կազմակերպելու հարցը քննարկել են Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիսոն Ռիպերին, փոխանցում է ՌԴ ԱԳՆ կայքը:
Նշվում է, որ հանդիպումը կայացել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեի խնդրանքով:
«Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Սանկտ Պետերբուրգում ԼՂ հակամարտության հարցով եռակողմ գագաթաժողով նախապատրաստելու հարցը», - տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ կայքը: