09/06/2016 09:21
Նախագահի իրավաբանական վարչության պետը կարող է նշանակվել Վճռաբեկ դատրանի նախագահ. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ Վճռաբեկ դատրանի հաջորդ նախագահը կարող է լինել նախագահի իրավաբանական վարչության պետ 44-ամյա Գրիգոր Մուրադյանը, որը հիշեցնենք, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ էր:
«Բանն այն է, որ 2015թ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններրից հետո սահմանադրական ինստիտուտներում որոշակի փոփխություններ պետք է տեղի ունենան: Այդ փոփոխություններին զուգահեռ տեղի են ունենալու նաև ղեկավարների փոփոխություններ: Վճռաբեկ դատարանի ներկայիս նածագահ Արման Մրկտումյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները վաղուց են շրջանառվում: Որոշ տեղեկությունների համաձայն, դա, այդ անգամ, այնուամենայնիվ, տեղի կունենա: Մկրտումյանը Վճռաբեկ դատարանի նախագահն է 2008 թվականից», - նշել է թերթը: