09/06/2016 09:32
Սասուն Միքայելյան. «Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ իշխանության ջոկերը ընդդիմության ներսում». «Ժամանակ»
«Ժամանակ»-ը ներկայացրել է ծավալուն հարցազրույց ազատամարտիկ, Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի հետ:
Անդրասառնալով Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղանին վերադառնալու, ինչպես նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ապրիլյան պատերազմի օրերին իշխանության շուրջ համախվելու կոչերին՝ Միքայելյանն ասել է.
«Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ նույն հարցը դրվել է բանակցային փուլում՝ Ղարաբաղի հարցը, միակողմանի բոլորը պաշտպանել են, այն ժամանակ տարաձայնություններ չկային, եթե այսօր Լ.Տեր-Պետրոսյանն ասում է՝ համախմբվենք Ս.Սարգսյանի շուրջ, այն ժամանակ բոլորը համաձայն էին, որ այս հարցի լուծումը տար Լ.Տեր-Պետրոսյանը՝ որպես հանրապետության առաջին, հիմնադիր նախագահ, բայց այդ ժամանակ էլ չարվեց այն, ինչ պետք է արվեր։ Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է համախմբվել։
Թող ինձ ների Լևոն Տեր-Պետրոսյանը, ես արդեն այս տարիներին՝ 2008թ. սկսած նայելով Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գործունեությանը՝ մի բան եմ հասկացել, Լևոն Տեր-Պետրոսյանը ոնց որ իշխանական ջոկերը լինի ընդդիմադիր դաշտում, հենց մի բան է լինում Լևոն Տեր-Պետրոսյանը գնում այնտեղ, մարում է, դե գիտեք՝ ինչ հեղափոխություններ արեց, հնդկական հեղափոխություն արեց, բուրժուադեմոկրատական արեց, քառյակ, հնգյակ, բայց մի օր թող այդ մարդը ելնի կանգնի, երկրի առաջին նախագահ է եղել, ասի՝ այս հարցում ես սխալ եմ եղել, այս հարցում՝ ճիշտ եմ եղել, ես չգիտեմ՝ այս տարբեր բաները, այս խաղերն ինչ են նշանակում»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: