09/06/2016 09:15
Վանաձորի քաղաքապետն այլևս չի առաջադրվի, թեև վստահ է, որ առաջադրվելու դեպքում կընտրվի. «Ժողովուրդ»
Վանաձորն այս տարվա աշնանն ամեն դեպքում նոր քաղաքապետ կունենա: Ինչպես հայտնի է՝ այս տարվա հոկտեմբերի 2-ին Վանաձորում պետք է տեղի ունենան տեղական ինքնակառավարման մարմնի ընրություններ: ՀՀ ընտրական նոր օրենսգրքով Վանաձորում քաղաապետի ուղղակի ընտրություններ չեն լինելու, այլ ընտրվելու է ավագանի, որն էլ իր կազմից ընտրելու է քաղաքապետին: Այսինքն՝ գործելու է նույն այն կարգը, որը կիրառվում է Երևանի ավագանու ընտրության ժամանակ:
Վանաձորի գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ «Ես չեմ առաջադրվելու ընտրություններում»: Նա միևնույն ժամանակ հավաստիացրել է, թե որոշումն ինքն է կայացրել, և ոչ ոք իրեն չի ստիպել և չի էլ համոզել: Ավելին՝ Սամվել Դարբինյանը նույնիսկ հայտարարել է, թե եթե այս անգամ էլ մասնակցի, ապա կրկին կընտրվի, բայց չի ցանկանում, քանի որ որոշել է «Աշխատանքի պրոֆիլը փոխել»: