09/06/2016 09:29
Պարտատերերը Սամվել Բաբայանին շուտով կհիշեցնեն իրենց մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունները Սամվել Բաբայանին «չեզոքացնելու» յուրօրինակ տարբերակ են մշակել:
Ըստ լուրերի՝ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի պարտքատերերի «ցուցակ» է կազմվել, որոնք պետք է առաջիկայում հրապարակային հանդես գան և իրենց գումարները ետ պահանջելու հրապարակային գործընթաց սկսեն:
ՀՀ իշխանությունները համոզված են, որ երբ այդ պարտքերի խնդիրն առաջ գա, եթե անգամ Սամվել Բաբայանը ստիպված Հայաստանից կրկին չհեռանա էլ, ապա առնվազն պարտադրված կլինի հրապարակային դաշտից հեռանալ:
Նշենք, որ Սամվել Բաբայանը ներկայումս դեռ գտնվում է Արցախում, և նրա հետ կապ հաստատելու թերթի բոլոր փորձերն անցան ապարդյուն: