09/06/2016 16:57
Դմիտրի Պեսկովը դեռ վաղ է համարում Սանկտ Պետերբուրգում ԼՂ հակամարտության հարցով հանդիպման հաստատումը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակով եռակողմ հանդիպման փաստը հաստատելը դեռ վաղ է, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպում կազմակերպելու հարցը քննարկել են ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիսոն Ռիպերին, փոխանցում է կայքը:
Նշվում է, որ հանդիպումը կայացել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրյոի խնդրանքով:
«Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Սանկտ Պետերբուրգում ԼՂ հակամարտության հարցով եռակողմ գագաթաժողով նախապատրաստելու հարցը», - տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ կայքը:
Պաշտոնական Երևանը ևս չի մեկնաբանել տարածված տեղեկությունը: