09/06/2016 12:04
ԼՂՀ ոստիկանություն. Որոշում է կայացվել Հայկ Խանումյանի նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառել
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ ԼՂՀ ոստիկանության կողմից հունիսի 6-8-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ:
ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ` մասնավորապես, կատարվել է դեպքի վայր հանդիսացող Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակի համապատասխան հատվածի զննություն, որի ընթացքում նաև արձանագրվել են այն շենքերն ու շինությունները, որոնց վրա տեղադրված են տեսագրող սարքեր, որոշում է կայացվել տեսագրող սարքերի դեպքին վերաբերող հնարավոր տեսագրությունները առգրավելու մասին,որոշում է կայացվել Հ. Խանումյանին տուժող ճանաչելու մասին, ինչպես նաև կատարվել է տուժողի հարցաքննություն, որոշում է կայացվել տուժողի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:
Բացի այդ, որոշում է կայացվել Հ. Խանումյանի նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ տուժողի ցուցմունքի՝ հանցագործության ընթացքում հնչել են իրեն ուղղված սպառնալիքներ, կատարվել են դեպքին հնարավոր ականատես մի շարք անձանց հարցաքննություններ:
Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է և իրականացվում են քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ ուղղված հանցանք կատարած անձանց ինքնությունը պարզելուն: