09/06/2016 14:41
Հայկ Խանումյանը դուրս է գրվել հիվանդանոցից
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը դուս է գրվել հիվանդանոցից: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Այսօր հանրապետական հիվանդանոցից տեղափոխվեցի տուն: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս օրերին հետաքրքրվում էին իմ առողջությամբ, բոլոր այն քաղաքական, հասարակական ուժերին, գործիչներին և քաղաքացիներին, ովքեր դատապարտեցին միջադեպը: Շնորհակալություն բոլոր ընկերին հոգատարության համար: Շնորհակալություն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բժիշկներին և բուժանձնակազմին` բարձրորակ սպասարկման համար», - գրել է պատգամավորը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր «Վերածնունդ» կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծել էին հունիսի 6-ին: