Ադրբեջանը՝ մի քանի քարի արանքում

10/06/2016 16:25

Ադրբեջանը՝ մի քանի քարի արանքում


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ սերտ աշխատանքային կապեր ունեցող նախկին լրագրող, լրագրության համար մի քանի տարի բանտարկված, ապա համաներմամբ ազատ արձակված Էյնուլլա Ֆաթուլաևը իր լրատվական կայքում փորձել է սպառնալ Հայաստանին:

Ֆաթուլաևը գրում է. «Եթե [Իրանի նախագահ] Հասան Ռուհանին պատրաստ է գնալ Երեւան և սեղմել Սերժ Սարգսյանի ձեռքը… ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պետք է վերջապես վերջնական որոշում կայացնել և պատմական այց կատարել Իսրայել»:

Ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալը, ում հետ ազատության դուրս գալուց հետո աշխատանքային պայմանագրերը խզեցին բոլոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, մեղադրելով Ալիևի ռեժիմի ճնշումների առջև ընկրկելու և նրան ծառայության անցնելու համար, իր երկարաշունչ հոդվածում գովերգում է Ադրբեջանին վաճառված իսրայելական զինտեխնիկայի որակը եւ…. «Իլհամ Ալիևի արտաքին քաղաքական ռազմավարության տեսլականը»:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Իլհամ Ալիևը, Բաքվում ողջունելով Թուրքիայի նորանշանակ վարչապետին, քննադատության և մեղադրանքների տարափ էր հնչեցրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հասցեին, ում հետ ծրագրված էր նրա հանդիպումը Բեռլինում երկու օր անց:

Արդեն Գերմանիայից վերադառնալով՝ Ալիևը Twitter-ում գովերգել էր ադրբեջանա-գերմանական հարաբերությունները:

Թե ինչպես է նման անհետեւողական և էմոցիոնալ վարքը փոխակերպվում «տեսլականի», ադրբեջանցի քարոզիչները չեն բացատրում ոչ իրենց հասարակությանը, ոչ իրենց երկիրը անկեղծորեն հասկանալ փորձող օտարերկրացիներին:

Մի բան ակնհայտ է, որ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքական ռազմավարությունը՝ հիմնված էմոցիաների, նախկինում նավթի բարձր եկամուտներից սնվող միակողմանի քարոզչության, ներքին ընդդիմության վերացման և մեծ պետությունների հակասությունների վրա սեփական քաղաքականությունը կառուցելու վրա՝ տապալվում է՝ նավթի գների անկման և նոր էներգետիկ նախագծերի ֆինանսավորման կասեցմանը զուգընթաց:

Միակ բանը, որ ազդելու է տարածաշրջանային անվտանգության և ապագայի վրա՝ այս քաղաքականության տապալումն է, քանզի մեծ զինապահեստներ կուտակած Ալիևը սեփական ռեժիմի կործանումը դանդաղեցնելու համար անընդհատ պատերազմ և բախումներ է հրահրելու տարածաշրջանում և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ:

Նախորդ տասնամյակում Ալիևին հաջողվում էր՝ նավթից ստացվող բարձր եկամուտների և զուտ նավթի ու գազի արտահանման հաշվին (անկախ ծավալներից) բալանսավորվել Եվրոպայի, Իրանի, Թուրքիայի, Իսրայելի, Միացյալ Նահանգների, արաբական աշխարհի և Ռուսաստանի միջև:

Իրանի հետ հարաբերություններում շեշտվում էր կրոնական եղբայրությունը, Եվրոպան նավթ էր գնում, Միացյալ Նահանգները՝ Աֆղանստան էին թռնում, Ռուսաստանից զենք էին գնում՝ եվրոպական փողերով, Թուրքիայում ներդրումներ էին անում տեղի աշխատաշուկան կայուն պահելու և Էրդողանին օգնելու համար, Իսրայելից նույնպես զենք էին գնում՝ Իրանի նկատմամբ հռետորաբանությունը պահպանելու համար, և այլն:

Այս ամենը կշարունակվեր ևս մի քանի տարի, եթե նավթի գները մոտ 11 անգամ չնվազեին 2014թ հունիս եւ 2016թ հունվար ամիսների միջև և Ալիևը ստիպված չլիներ բյուջեի, հետևաբար նաև սոցիալական վճարների կրճատումների գնալ:

Իհարկե, անհնար է նաև երկարաժամկետ կտրվածքով ահուսարսափի տակ պահել սեփական բնակչությանը և համախմբված պահել նրանց «արտաքին վտանգի» դեմ:

Նավթի բարձր գներից չափազանց ոգևորված Ալիևի վարչակազմը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հետ հարաբերությունների ժամանակով որոշակի բալանսը շփոթել է իրական «փոխըմբռնման» հետ և այժմ ինչքան կսրվեն երկու բեւեռների միջև հարաբերությունները՝ այնքան Բաքվի համար նեղանալու է մանևրելու դաշտը:

Իրականում՝ վերը թվարկված երկրների հետ Ադրբեջանի վերջին 10 տարիները հարաբերությունները բերել են նրան, որ կարևոր խաղացողներից որևէ մեկի «խնդրանքին» բավարարելը նշանակելու է այլ խաղացողների շահերին դեմ գնալ: Ավելին՝ Իրանի և Արեւմուտքի հետ հարաբերությունների կարգավորումը նշանակում է, որ Ադրբեջանը այլևս անհրաժեշտ չի լինելու Արևմուտքին՝ որպես Իրանի դեմ մահակ: Տեսանելի հեռանկարում նման քաղաքական շահ կունենա միայն այդ գործարքի դեմ հանդես եկող Իսրայելը և նրա վարչապետ Բենիամին Նեթանիյահուն, ում կամակորությունից նույն Արևմուտքը արդեն հոգնել է:

Իսկ Երուսաղեմ Ալիևը ըստ ամենայնի պետք է մոտ ժամանակներս մեկնի՝ բայց այցի պատմականությունը կսահմանափակվի Բաքվի երկարամյա լոբբիստ Ավիգդոր Լիբերմանին՝ Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ շնորհավորելու օրակարգով միայն: Իհարկե, Իսրայելը ադրբեջանական նավթի շահառուներից է, բայց երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը կպահպանվի այնքան, ինչքան միջանձնային հարաբերությունները՝ զենքի վաճառքի երջանկահիշատակ ժամանակներում հաստատված:
Կառավարության վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներում հրապարակվող երկարաշունչ հոդվածները այս հեռանկարը փոխելու վրա քիչ կանդրադառնան:

Հեղինակ՝ Կարեն Սարգսյան, քաղաքական մեկնաբան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15/11/2024 22:44 Կավասակիի համախտանիշ. հանդիպում է մինչև 8 տարեկան երեխաների մոտ 15/11/2024 22:29 Օծվել է Իժևսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Տեսանյութ) 15/11/2024 22:11 Փաշինյանը պետական մրցանակ է հանձնել 15/11/2024 21:55 Հրդեհ՝ Նորաշեն գյուղի երկու տներում 15/11/2024 21:40 Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարվա ազատազրկման հրահանգը չվերացվեց․ Փաստաբան 15/11/2024 21:20 Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող 15/11/2024 21:02 Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությանը Հայաստանից մասնակցում են 13 շախմատիստներ 15/11/2024 20:47 Իշխանությունը խոցելի է դարձրել և´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները․ Աբրահամյան 15/11/2024 20:33 Հիստերոսկոպիա․ Ո՞ւմ է ցուցված 15/11/2024 20:15 Քաղաքապետարանը ամանորյա զարդարանքներ է տեղադրում, քաղաքի կենտրոնական փողոցները փակ կլինեն 15/11/2024 20:00 «Գազպրոմը» կարող է դադարեցնել գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով 15/11/2024 19:42 Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Եվրամիության դեսպանի հետ ու քննարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր 15/11/2024 19:27 Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր է քննարկել 15/11/2024 19:19 Վստահեցնում եմ՝ Ադրբեջանի բանակը, եթե հանդիպի այն բռունցքին, որը կառաջացնի գանգուղեղի ցնցում, նորից 94 թվականի բանակն է դառնալու. Մովսես Հակոբյան (Տեսանյութ) 15/11/2024 19:11 Պատրաստել և վաճառել են կեղծ մակնշումներով օղիներ ու գինիներ 15/11/2024 18:55 Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն կալանավորեցին 15/11/2024 18:42 Գերմանիայի հետ քաղաքական ակտիվ երկխոսություն ենք վարում․ Փաշինյան 15/11/2024 18:33 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր 15/11/2024 18:20 «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին այցելել է Viva-ի գրասենյակ 15/11/2024 18:05 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Դոնեցկի ուղղությամբ 15/11/2024 17:49 «ԱԺ փոխխոսնակ հանդիսացող Ռուբեն Ռուբինյանը ստում է»․ Հենրիխ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել, որում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Սպիտակ տուն է այցելում 15/11/2024 17:34 «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» թեմայով աշխատաժողով են կազմակերպել․ մասնակցել են ԱՄՆ ներկայացուցիչները 15/11/2024 17:19 ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը աճել է 5,3 տոկոսային կետով, ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտուրը կրճատվել է 17 տոկոսով․ Թադևոս Ավետիսյան 15/11/2024 17:03 Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը 15/11/2024 16:48 Ալեն Սիմոնյանն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը 15/11/2024 16:39 Կարողացանք նվազագույն ներկայացուցչական մակարդակի իջեցնել COP29-ը․ Բաքվում պահվող գերիների համար պայքարը թևակոխում է նոր շրջափուլ. Նարինե Դիլբարյան 15/11/2024 16:12 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի 15/11/2024 16:08 ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը 15/11/2024 15:58 Արցախյան ազատամարտի ժամանակ դաշնակցությունը միտինգ էր անում, նախագահի հրաժարական էր պահանջում, այս պատերազմին՝ ևս. Հակոբ Արշակյան 15/11/2024 15:43 Հայաստանը 50 միլիոն եվրո վարկ կվերցնի 15/11/2024 15:32 Արմավիրի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն 15/11/2024 15:12 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 15/11/2024 14:57 Հայաստանն աջակցում է արհմիութենական շարժմանը. Վահագն Խաչատուրյան 15/11/2024 14:55 Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է 15/11/2024 14:38 Զինվորականներին խորհուրդ եմ տալիս չվախենալ պաշտոն կորցնելուց. բոլորս մահկանացու ենք, կարևորը՝ չամաչենք մեր ապրած կյանքի համար․ Մովսես Հակոբյան (Տեսանյութ) 15/11/2024 14:33 Երևանի ավագանու ՔՊ անդամ Լուսինե Գևորգյանի մանդատը տրամադրվել է Արեգ Գևորգյանին 15/11/2024 14:26 Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին հարկադրաբար ներկայացնել ՀՀ Հակակոռուպցիոն դատարան 15/11/2024 14:22 Բախվել են ՊՆ «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. «Վիլիս»-ը կողաշրջվել է 15/11/2024 14:19 Մհեր Գրիգորյանը կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում 15/11/2024 14:08 Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը 15/11/2024 13:46 «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շահագործման չհանձնված հատվածում բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն․ վիրավոր կա 15/11/2024 13:34 Երևանում նույն բակում թալանել են մի քանի ավտոմեքենա 15/11/2024 13:31 Համացանցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը, 2 մեղադրյալի մասով, ավարտվել է 15/11/2024 13:27 Արցախի տեղեկատվական շտաբը հավաքագրում է 2023 թ.-ի սեպտեմբերի վճարացուցակներում գրանցված, սակայն առ այսօր գումար չստացած քաղաքացիների տվյալները 15/11/2024 13:24 Ջեյհուն Բայրամովը՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին 15/11/2024 13:21 Կվերազինվեն «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» օդափոխության, հակահրդեհային և էլեկտրական համակարգերը 15/11/2024 13:19 Այն տեսլականը, որը նկարագրված է ՀՀ Անկախության հռչակագրում, շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը․ Խանդանյան 15/11/2024 13:11 Կիրանցից անասունները սահմանն անցել են մինչև փշալարերը տեղադրելը, հետո որևէ դեպք չենք ունեցել. ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ) 15/11/2024 13:05 ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ. տարբեր իրավասու մարմինների մոտ տեսնում է արհեստավարժության շատ լուրջ պակասի խնդիր (Տեսանյութ) 15/11/2024 12:59 Եթե Հայաստանն աշխատանք չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան. Ադրբեջանի արտգործնախարար 15/11/2024 12:56 Դիվանագիտական աշխատանք է. Խանդանյանը՝ ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը Գուրգեն Արսենյանի մասնակցության մասին 15/11/2024 12:53 Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք, սա է ճշմարտությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 15/11/2024 12:50 Ապաշրջափակման հարցով Բաքվին առաջարկներ ենք ներկայացրել, սպասում ենք արձագանքի․ Խանդանյան 15/11/2024 12:43 Հայտարարություն ԶԼՄ-ների համար. մամուլի համատեղ ասուլիս Viva-ի գլխամասային գրասենյակում 15/11/2024 12:39 Իհարկե, թերացումներ տեսնում եմ, մտածում եմ, որ պետք է ավելի շատ աշխատել. Անահիտ Ավանեսյան (Տեսանյութ) 15/11/2024 12:36 Եթե մտածում եք, որ ՌԴ-ն մեզ «գաղութացրել է», ինչպե՞ս եք շփվելու «Գազպրոմի» հետ. Գրիգորյանը՝ Մեսրոպյանին (Տեսանյութ) 15/11/2024 12:28 Բավականին հետաքրքրիր առաջարկ է հնչել ՔՊ-ից, որ գազին այլընտրանք կարող է լինել աթարը.Դանիելյան (Տեսանյութ) 15/11/2024 12:23 Ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա. վերջն եկել է, ուղիղ եմ ասում, էլ բան չունեմ տալու, ինչ ուզել եք՝ տվել եմ. Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվել է (Տեսանյութ) 15/11/2024 12:06 Պարզվում է՝ ոստիկանի հասցեին հնչել է հայհոյանք, որը համարվում է մարդու սրբությունը պղծել. պետք է հստակ ձևակերպել, թե այդ դեպքում ոստիկանն ինչ անի. Նիկոլ Փաշինյան 15/11/2024 11:57 Եթե ոստիկանությունն ուժ կիրառելու իրավունք չունենա՝ ոստիկանության գոյությունն ուղղակի անիմաստ է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 15/11/2024 11:49 Խոստանո՞ւմ եք, որ Արամ Զավենի Սարգսյանի՝ perfect tv հիշեցնող հարցազրույցներն էլ չեք տարածի. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին 15/11/2024 11:40 Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. Հակոբ Սիմիդյան 15/11/2024 11:32 Երաշխավորելու են Հայաստանում առավել անվտանգ միջավայր. հաստատվեց ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը 15/11/2024 11:24 Աղավնավանք գյուղում կասեցվել է ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը 15/11/2024 11:17 Ժաննա Անդրեասյանն Աշտարակի N 1 հիմնական դպրոցում ծանոթացել է ԲՏՃՄ լաբորատորիաների պայմաններին 15/11/2024 11:15 ՀԾԿՀ նախագահ նշանակվելու դեպքում իմ ողջ փորձը ներդնելու եմ խնդիրների արդյունավետ լուծման համար. Մեսրոպյան 15/11/2024 11:06 Վերին Լարսի անցակետում շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել 15/11/2024 11:00 Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկին 15/11/2024 10:57 «Ծեծկռտուք չի եղել, որոշակի հրմշտոց է եղել». Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին (Տեսանյութ) 15/11/2024 10:51 Այսօր խորը մտքի և գաղափարների հանրային ընդունման կամ մերժման հրատապ անհրաժեշտություն կա. Դավիթ Անանյան 15/11/2024 10:47 Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով 15/11/2024 10:46 Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակներից 15/11/2024 10:42 Արմեն Մելիքբեկյանի մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղում է ավելի մեծ խնդիրների մեջ. «Շիրակ» ակումբ 15/11/2024 10:40 Արդյո՞ք Մեսրոպ Մեսրոպյանի քաղաքականացված լինելը չի խանգարի, որ ղեկավարի անկախ մարմին. Խամոյանը՝ Սանոսյանին (Տեսանյութ) 15/11/2024 10:37 Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ համագործակցությունն ամրապնդվում է 15/11/2024 10:35 Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում 15/11/2024 10:29 Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում. Իրակլի Կոբախիձե 15/11/2024 10:19 Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին. Վահե Հովհաննիսյան 15/11/2024 10:09 Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում 15/11/2024 09:49 Մեկնարկում է ճանապարհների ձմեռային պահպանման ժամանակաշրջանը 15/11/2024 09:40 «Հրապարակ». Անդարդ «բրիգադը» երկիրը հասցրեց այս վիճակին 15/11/2024 09:38 «Ժողովուրդ». Արուսյակ Ջուլհակյանը «շարժվող» եկամուտներ է հայտարարագրել 15/11/2024 09:36 ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են 15/11/2024 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 15/11/2024 09:13 «Ժողովուրդ». Փաշինյանը վարչության նիստին ներկա Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել 15/11/2024 09:11 «Հրապարակ». Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմն առնել չի հաջողվում 15/11/2024 09:08 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը շարունակում է առաջնային մնալ ՔՊ օրակարգում. նրան կրկին «կանչել» են ՔՊ վարչության նիստին 15/11/2024 09:02 «Հրապարակ». Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ընթացքում մածուն է կերել, որ կանխի թունավորումը՝ ելույթից 15/11/2024 09:00 «Ժողովուրդ». Ամանորյա քաղցրավենիքի փաթեթներն արժեցել են 18 մլն դրամ 15/11/2024 08:58 «Հրապարակ». Սրբուհի Գալյանը ինչպես է պատրաստվում վարձահատույց լինել ընկերոջը՝ Ռուստամ Բադասյանին 14/11/2024 22:20 Ամոթ է, ԱԺ ամբիոնը դարձրել եք անլրջության աղբյուր ... 14/11/2024 22:00 Ասացին՝ Նիկոլը թրաշվել է․ Կասկած չունեմ՝ դա արել է հենց այսօր, որպեսզի իր ինվալիդ մտքի թունավոր արգասիքներից հանրային դիսկուրսը շեղի դեպի իր մորուքը 14/11/2024 21:40 Շինծու մեղադրանքով քրեաքաղաքական հետապնդման ենթարկված Սուրիկ Հովհաննիսյանն այսօր արդարացվեց․ Փաստաբանը մանրամասներ է հայտնում 14/11/2024 21:20 Իրական բանակցություններ են պետք Ռուսաստանի, Ադրբեջանի հետ․ Այս իշխանություններն ունակ չեն բանակցել․ Բագրատ Սրբազան 14/11/2024 20:59 Իրանը Թրամփին կոչ է ուղղել 14/11/2024 20:42 Հայաստանի այսպես կոչված իշխանությունները դարձել են սպառնալիք ու խոչընդոտ՝ գերիների վերադարձի հարցում․ Բագրատ Սրբազան 14/11/2024 20:22 Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյան 14/11/2024 20:08 «Երևանի ՋԷԿ» -ի պարզաբանումը Տիգրան Ավինյանի աներոջ և ՊՊԾ նախկին պետի միջև ծեծկռտուքի մասին 14/11/2024 19:44 Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կանգնեցնի Ուկրաինայում պատերազմը․ Բորել 14/11/2024 19:25 Մեր նահատակների արյամբ կազմավորված ու մեր ժողովրդին անկախություն պարգևած բանակն իր առաքելությամբ է արժանացել այն վերաբերմունքին, ինչի դեմ 6-7 տարի կռիվ է տալիս գործող իշխանությունը․ Աբրահամյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը