10/06/2016 20:04
Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում տարբեր պետությունների սուբյեկտների հետ փոխգործակցությանը. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին Բրյուսելի ֆրանկոֆոն խորհրդարանում հանդիպել է մի խումբ պատգամավորների հետ՝ խորհրդարանի նախագահ Ժուլի դե Գրոտի գլխավորությամբ:
Ինչպես փոխանցում են Արցախի նախագահի աշխատակազմից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի և ֆրանկոֆոն խորհրդարանի միջև կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում տարբեր պետությունների սուբյեկտների հետ փոխգործակցությանը՝ այն համարելով երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր և արդյունավետ ուղղություն: