10/06/2016 15:21
ԵԱՀԿ Մինսկի խումբը հաստատում է հունիսի վերջին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում է սպասվում հունիսի վերջին:
«Չնայած, որ այս պահին հանդիպման վերաբերյալ մանրամասների չենք տիրապետում, բայց կարող ենք հաստատել, որ հանդիպումը կկայանա հունիսի վերջին», - Ջ.Ուորլիքի խոսքերը մեջեբերել է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը: