10/06/2016 14:50
Նա ծնվեց խորհրդանշական հունիսի 1-ին. Ի՞նչ անուն է տվել Լիլուն նորածին որդուն
Երգչուհի Լիլուն Facebook-յան իր էջի միջոցով շնորհակալություն հայտնեց երկրպագուներին, ովքեր այս օրերի ընթացքում շնորհավորանքներ էին հղել նրան որդու ծնվելու կապակցությամբ: Նորաթուխ մայրիկը առաջին անգամ բարձրաձայնեց նաև փոքրիկի անունը:
«Անչափ շնորհակալ եմ այս ջերմ ու հոգատար վերաբերմունքի, շնորհավորանքների, զանգերի ու նամակների համար։ Մենք լավ ենք։ Փոքրիկ տղաս՝ Ռոբերտը, իրեն լավ է զգում նոր աշխարհում։ Նա ծնվեց խորհրդանշական հունիսի 1-ին՝ 3,50 կգ քաշով։ Մենք երջանիկ ենք»,- գրել է նա: