11/06/2016 10:15
«Եվրո-2016» առաջնության մեկնարկային խաղում Ֆրանսիան հաղթել է Ռումինիային
«Եվրո–2016թ» առաջնության մեկնարկային խաղում Ֆրանսիայի հավաքականը Ռումինիայի նկատմամբ հաղթանակ է տարել, հայտնում է Lenta.ru-ն:
Հանդիպումն անցկացվել է «Սթադ դե Ֆրանս» մարզադաշտում և ավարտվել է 2:1 հաշվով: 57-րդ րոպեում Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Դիմիտրի Պայեի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Ֆրանսիայի ընտրանու և լոնդոնյան «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն: 65-րդ րոպեում Ռումինիայի հավաքականի հարձակվող Բոգդան Ստանկուն 11 մետրանոց է իրականացրել:
Խաղի 89-րդ րոպեում լոնդոնյան «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեն գնդակն ուղարկել է մրցակցի դարպաս և հաստատել ֆրանսիացիների հաղթանակը: