11/06/2016 12:31
Ամերիկայի գավաթի խաղարկությունը Մեսսին սկսել է հեթ-տրիկով (Տեսանյութ)
Ամերիկայի գավաթի խմբային փուլում Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է 3 գոլի հեղինակ՝ Պանամայի դեմ խաղում (5 : 0): Այս մասին հայտնում է Sports.ru-ն:
«Բարսելոնայի» հարձակվողը փոխարինվել է խաղի 61-րդ րոպեում և ընդամենը 26 րոպեում ձևակերպել է հեթ-տրիկ:
Ամերիկայի գավաթի Չիլիի հավաքականի դեմ մեկնարկային հանդիպումը (2 : 1) Մեսսին բաց էր թողել վնասվածքից վերականգնելու պատճառով: