11/06/2016 10:49
Եղիսաբեթ 2-րդ թագուհին երգիչ Ռոդ Ստյուարտին ասպետի կոչում է շնորհել
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին բրիտանացի երգիչ Ռոդ Ստյուարտին Բրիտանական կայսրության պատվավոր ասպետ-բակալավրի շքանշան է շնորհել, փոխանցում է «РИАНовости»-ին՝ հղում անելով կառավարության հաղորդագրությանը:
Ստյուարտը ասպետի տիտղոսի արժանացել է երաժշտության և բարեգործության ոլորտում իր ներդրումների համար: «Ես զարմանալի կյանք եմ ապրել և կարողացել եմ հասնել աննկարագրելի բարձունքների՝ շնորհիվ բրիտանական հանդիսատեսի մեծահոգի վերաբերմունքի»,- հայտարարել է 71-ամյա Ստյուարտը:
Բացի Ստյուարտից, ասպետի տիտղոսի է արժանացել նաև բրիտանացի տիեզերագնաց Թիմ Պիկը: Նա տիեզերանավում է գտնվել, երբ իմացել է իրեն շնորհված տիտղոսի մասին: