11/06/2016 14:02
Աշխարհը նշում է Ջինի օրը. 10 պատճառ, թե ինչու այսօր պետք է Ջին խմել
Metro.co.uk բրիտանական կայքի հեղինակ Էմիլի Շեկլետոնը ներկայացրել է 10 պատճառ, թե ինչու այսօր պետք է խմել Ջին:
Եվ այսպես՝ դուք այսօր պետք է Ջին խմեք, որովհետև.
1. Դուք դա ուզում եք
2. Քանի որ այն համեղ է: Համաձայնեք, որ Ջինի և Տոնիկի համադրությունը շատ լավն է
3. Նրանում կան առողջարար բաղադրիչներ: Ջինը պարունակում է ավելի քիչ կալորիաներ, քան գինին և գարեջուրը:
4. Այն ձեզ կերիտասարդացնի, քանի որ պարունակում է հակածերացնող բաղադրիչներ
5. Դուք կարող է Ջինով տարբեր համեղ կոկտեյլներ պատրաստել
6. Դուք կարող եք Ջինն օգտագործել թխվածքաբլիթ պատրաստելիս
7. Ջին կարող եք օգտագործել ձեր սիրելի ճաշատեսակների մեջ
8. Ջինը ձեզ կարող է շատ ավելի ուրախ դարձնել, քան ձեր զուգընկերը
9. Կան մարդիկ, որոնք ուզում են ձեզ Ջինով կերակրել
10. Քանի որ դուք արժանի եք դրան
Ջինի հետ նախընտրելի է ճաշակել տարբեր տեսակի պաշտետներ, ծովախեցգետնի ձողիկներ, ձուկ, չիպսեր, պանիր, ինչպես նաև վարունգով սենդվիչներ: