11/06/2016 16:12
Ալլա Պուգաչովան գաղտնազերծել է իր կտակն ու հայտարարել հուղարկավորության վայրը
Ռուսական էստրադայի մեգաաստղ Ալլա Պուգաչովան գաղտնի իր համար տեղ է գնել Կուզմինսկի ընտանեկան գերեզմանատանը: Այնտեղ են հուղարկավորված երգչուհու հայրը, մայրը և եղբայրը: Պապարացիները հաշվարկել ու հայտարարել են, որ գնումը երգչուհու վրա արժեցել 2 միլիոն ռուբլի:
Վերջերս տված իր հարցազրույցում նա խոստովանել է, որ բոլոր հարազատներին հրահանգել է՝ ինչ անել իր մահվան դեպքում: Նա նույնիսկ հրապարակել է իր կտակը, ըստ որի մահից հետո իր ողջ ունեցվածքը կժառանգեն ավագ դուստրը՝ երգչուհի Քրիստինա Օրբոկայտեն և ավագ թոռը՝ Նիկիտա Պրեսնյակովը, ով Օրբակայտեի որդին է: Ներկայիս ամուսին Մաքսիմ Գալկինը այդ ժառանգությունից ձեռնունայն կմնա:
67-ամյա Ռուսաստանի ժողովրդական արտիստուհու՝ նման մտքերի պատճառ հավանաբար հանդիսացել է այն, որ ծնողներն ու եղբարը մահացել են դեռևս 65-ը չբոլորած՝ սրտի հետ կապված խնդիրներից:
Ա. Պուգաչովան ևս սրտի հետ կապված խնդիրներ ունի, բայց խոստովանել է, որ, չնայած ծանր մտքերին, առայժմ մեռնելու մտադրություն չունի: