13/06/2016 18:56
Ինգրիտ Կոկչյանը դուստր է ունեցել
Հունիսի 9-ին էկրաններից տևականորեն բացակայող հեռուստահաղորդավարուհի Ինգրիտ Կոկչյանը Fаcebook-յան իր էջում ամրագրեց «Рождение ребенка»:
Դեռ ամիսներ առաջ Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով անձնական կյանքում տեղ գտած փոփոխություններին և սիրելիին՝ Արմեն Մկրտչյանին, նա խոստովանել էր. «Ամբողջ գաղտնիքը կայանում է նրանում, որ ես նրա մասին չեմ երազել ու նրան չեմ սպասել, բայց մեր հանդիպման պահից մինչ այսօր, միասին ենք: Ես միշտ սիրում եմ առաջին հայացքից: Իսկ եթե չսիրեցի առաջին հայացքից, էլ հնարավոր չի ուշադրությունս գրավել: Այդպես էլ այս անգամ եղավ»:
Մեր տեղեկություններով՝ զույգն աղջիկ է ունեցել, և մայրիկը, և փոքրիկը իրենց շատ լավ են զգում:
Նշենք, որ դտրիկը Ինգրիտ Կոկչյանի երկրորդ զավակն է: Նրա և նախկին ամուսնու՝ Արման Մարգարյանի որդին՝ Անրին, արդեն 10 տարեկան է: