13/06/2016 15:27
Ի՞նչն է նորաձև այս ամռանը. Լուսանկարներ
Շատերն արդեն սկսել են ամառվան ընդառաջ թարմացնել իրենց զգեստապահարանը: Մինչ այդ համաշխարհային դիզայներական տները ներկայացնում են ամառվա սեզոնի նորաձևության միտումները:
Այսպիսով՝ այս ամառ առաջին հերթին կարևոր է պարզությունն ու իդեալական ճաշակը: Նորաձև է մինիմալիզմը՝ առանց ճչացող գույների ու աքսեսուարների:
Տարվա այս եղանակին գույներն, իհարկե, կարևոր են, սակայն առավել նորաձև լինելու համար կարող եք օգտագերծել դրանց ոչ վառ՝ «մեռած» երանգները:
Շարունակում են շատ նորաձև լինել կարճեցված բլուզները, որոնք իդեալական համադրվում են բարձր գոտկատեղով տաբատների կամ կիսաշրջազգեսների հետ:
Շրջազգեստների մասին՝ առավել նորաձև են «վերնաշապիկ-շրջազգեստները», հատկապես՝ ջինսե կտորից: Դրանք կարող եք համադրել ինչպես սպորտային, այնպես էլ՝ դասական կոշիկների հետ:
Նորաձև են նաև մշտական ամառային կտորները՝ գծավոր, ծաղիկներով կամ ժանյակներով:
Այս ամառ հատուկ ուշադրություն պետք է դարձնել պայուսակներին: Դրանք սեզոնի գլխավոր թրենդն են: Նորաձև են կլատչները, ռետրո-ոճի դասական պայուսակները, պարկանման, ծաղկային պրինտով պայուսակները: