13/06/2016 15:15
Տարոն Մարգարյան. Օֆելյա Համբարձումյանի յուրօրինակ կերպարը երկար կապրի սերունդների մեջ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ:
«Ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական ժողովրդական, գուսանական ու աշուղական երգերի անզուգական կատարող ու տարածող, սիրված երգչուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան մասին: Անվանի երգչուհու յուրօրինակ կերպարը երկար կապրի մեր սերունդների մեջ: Նրա երգարվեստի բացառիկ ու անզուգական օրինակները մնալու են ուսուցողան կոթողներ եկող սերունդների ու կատարողների համար: Մեր ժողովրդական ու կոմպոզիտորական հարյուրավոր երգերի մեկնողը հայոց սփյուռքում ու արտերկրի օտար հանդիսականին ներկայացել է բարձր ու պատվաբեր, դարձել մեր մշակույթի քարոզիչը: Խորապես ցավում և ցավակցում եմ սիրված երգչուհու ընտանիքին, հարազատներին ու բոլոր երկրպագուներին», - նշել է Տ.Մարգարյանը: