14/06/2016 11:01
Ջակերինին՝ Իտալիա-Բելգիա հանդիպման լավագույն խաղացող
«Բոլոնիայի» կիսապաշտպան Էմանուելե Ջակերինին ճանաչվել է Իտալիայի և Բելգիայի հավաքականների միջև Եվրոպայի առաջնության առաջին տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Sports.ru-ն՝ հղում անելով ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին:
Լիոնում Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը մեկնարկային կազմում մասնակցել է ամբողջ խաղին և խփել առաջին գոլը:
Իտալացիները հաղթել էին 2:0 հաշվով: E խմբում են ընդգրկված նաև Շվեդիայի և Իռլանդիայի հավաքականները, որոնք հունիսի 13-ին ոչ ոքին էին խաղացել Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում՝ 1:1: