14/06/2016 18:40
Պաշտոնական Երևանը դեռ չի հաստատում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին տեղեկությունը
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը չհաստատեց և ոչ էլ հերքեց հունիսի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին տեղեկատվությունը:
«Հանրապետության նախագահի այցելությունների և հանդիպումների մասին տեղեկացվում է պատշաճ կարգով և ժամանակին», - Aysor.am-ի թղթակցին ասաց Վ.Հակոբյանը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը տեղի կունենա հունիսի 20-ին:
«Հունիսի 20-ին նախատեսվում է ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպում, որի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Ըստ ամենայնի, Վլադիմիր Պուտինը նախ երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետե», - ասել է Ուշակովը: