14/06/2016 14:59
Հարցում. Հանրության մեծամասնությունը դրական է գնահատում Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի ապրիլյան հանդիպումը
Հայաստանի հանրության մեծամասնությունը դրական է համարում ապրիլյան սահմանային լարվածության ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Սրա մասին են վկայում «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության հարցման արդյունքները:
«Նրանց հանդիպումը լիովին դրական է գնահատել հարցվողների 28,8 %-ը, ավելի շուտ դրական՝ 37,1%-ը, ընդհանրապես բացասական՝ 7,1%-ը», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի Հայաստանում ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Ընդ որում, հարցածների մեծամասնությունը՝ 24,5%-ը կարծում է, որ դա անխուսափելի համախմբում էր, որը տեղի ունեցավ երկրի առջև ծառացած պատերազմական իրավիճակի հետևանքով:
«Գելլափ Ինթերնեյշնլի» հարցումն անցկացվել է ապրիլյան պատերազմից հետո՝ մայիսի 13-24-ը, ՀՀ ողջ տարածքում չափահաս 1106 քաղաքացիների շրջանում: