14/06/2016 17:41
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները կհանդիպեն հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում. Կրեմլ
Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը տեղի կունենա հունիսի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում: Դրան կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին:
«Հունիսի 20-ին նախատեսվում է ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպում, որի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Ըստ ամենայնի, Վլադիմիր Պուտինը նախ երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ», - ասել է Ուշակովը:
Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա մայիսի 16-ին՝ Վիեննայում, ԵԱՀԿ ՄԽ նախաձեռնությամբ: Դրա ընթացքում քննարկվել են սահմանին կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը վերաբերող հարցեր: