14/06/2016 18:32
Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 15-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 15-ին՝ ժամը 18:00-20:00՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Այս մասին հայտնել է նրա լավագույն ընկերն ու բարեկամ, ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Սիրելի ընկերներ, Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 15-ին՝ ժամը 18:00-20:00՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունիսի 16-ին, ժամը 12:00-14:00՝ Արամ Խաչատրյան համերգասրահից: Մեծ երգչուհու աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում», - գրել է նա իր Facebook-յան էջում:
Հիշեցնենք, որ երգչուհին կյանքից հեռացել է հունիսի 13-ին, 91 տարեկան հասակում: