15/06/2016 19:27
Plus-size ամենագեր մոդելը որդի է ունեցել
ԱՄՆ-ում 30-ամյա Տեսս Հոլլիդեյը՝ plus-size մոդելը, ում քաշը գերազանցում է 150 կգ-ը, երկրորդ անգամ մայր է դարձել: Ինչպես հայտնում է «Росбалт»-ն, այդ մասին նա գրել է Instagram-ի էր էջում:
«Մեր գեղեցիկ, փոքրիկ տղամարդը լույս աշխարհ է եկել», — գրել է Տեսսը:
Այժմ մոդելն ամուսնացած է Նիկ Հոլլիդեյի հետ: Նա նախկին իր հարաբերություններից ևս մեկ որդի ունի, որի անունն է Ռայլի: