15/06/2016 12:38
Բակո Սահակյանն ու գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի հետ քննարկել է բանակաշինությանն ու երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ Ստեփանակերտում:
Դրան մասնակցել են նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը: