15/06/2016 15:50
Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացում մոտակա մեկ-երկու տարվա ընթացքում դրական նոր զարգացումներ են լինելու. Դավիթ Բաբայան
Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը միտում ունի ակտիվանալ և մոտակա մեկ-երկու տարվա ընթացքում հետաքրքիր նոր զարգացումներ են լինելու, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Մենք տեսնում ենք, որ Արցախը ճանաչելի է դառնում աշխարհին: Ընթացքի մեջ է նաև ճանաչման գործընթացը: Մոտակա մեկ-երկու տարվա ընթացքում շատ հետաքրքիր նոր զարգացումներ են լինելու», - հայտնեց Դ.Բաբայանը՝ չցանկանալով մանրամասնել:
Նա ընգծեց, որ միջազգային հարթակներում ԼՂՀ ճանաչման հարցով «լավ զարգացումներ են լինելու»:
«Նախանշված ծրագրեր կան, տարբեր միջոցառումներ ենք նախատեսում, կան ծրագրեր, որոնք ճշտման փուլում եմ», - ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:
Դ.Բաբայանը հիշեցրեց, որ Արցախի արտաքին քաղաքական օրակարգում երեք հիմնական հարց կա՝ Արցախի միջազգաին ճանաչում, երկկողմ հարաբերոթյունների զարգացում, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում:
«Այս երեք ուղղությամբ ակտիվ քայլեր են կատարվում», - ասաց Դավիթ Բաբայանը: