15/06/2016 16:17
Լավրով. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, այսօր ՌԴ Պետդումայում «Կառավարական ժամին» հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«ԱՊՀ տարածքում, ինչպես և մյուս բոլոր տարածաշրջաններում, հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ՝ ոչ ռազմական ճանապարհով: Սա վերաբերում է ինչպես ներուկրաինական խնդրին, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղին ու Մերձդնեստրին: Կարևոր է հարգել կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները», - ասել է Ս.Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ այս բոլոր հակամարտությունները կլուծվեին ավելի հեշտ, եթե վերացվեին համաեվրոպական համագործակցության թերություններն ու պահպանվող բաժանարար գծերը: